Friday, 12 06 2026
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Անսահմանափակ փողի ազատությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանի ընտրությանը մասնակից կուսակցությունների գույքի և եկամուտների մասին տվյալները, որ հանձնաժողով են ներկայացրել կուսակցությունները: Թերևս առանց կասկածի կարելի է ասել, որ այն ամենը, ինչ ներկայացրել են կուսակցությունները, շատ քիչ կապ ունի իրականության հետ կամ ամենևին չի կարող լինել իրականություն, ընտրական գործընթացի ֆինանսական օպերացիաները վերահսկելու հնարավորություն: Խոսքը, բնականաբար, առաջին հերթին իշխանական կուսակցությունների մասին է, որոնք խորհրդարանի ընտրությանը ծախսում են ահռելի փողեր: Ընդ որում, այդ ծախսը նոր չէ, որ սկսվել է: Այդ ծախսի մեջ պետք է ներառել նաև այն բարեգործությունները, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրականացնում էին, այսպես ասած, տարբեր հոբելյանական առիթներով և տարբեր բարեգործական կազմակերպությունների ու հիմնադրամների անվան տակ: Բայց խնդիրը, իհարկե, միայն դա չէ, այլ նաև ընտրակաշառքները, որոնք ընտրական գործընթացի կարևորագույն մասն են, բայց չեն արտացոլվում որևէ տեղ:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը արդեն իսկ աչքի են ընկել ընտրակաշառատվության դրսևորումներով, բայց այդ ամենը հերքել են, իսկ որևէ պետական մարմին էլ ձեռնպահ չի եղել մամուլում բարձրացված հարցադրումների անաչառ քննության: Օրինակ՝ ոստիկանությունը որևէ կերպ չի փորձել հետաքննել և բացահայտել ընտրակաշառքի բաժանման դեպքերը, մինչդեռ օպերատիվ մարմինները թերևս պարտավոր էին անել այդ քայլը: Թեև, նկատի ունենալով Հայաստանում հաստատված համակարգային ավանդույթները, հազիվ թե հնարավոր է հույս կապել, որ քննությունը կարող էր անաչառ լինել և բացահայտել ընտրակաշառքի դեպքերը: Այսինքն՝ այն ֆինանսական հոսքերը, որ իրականում կան ընտրական գործընթացի մեջ, անկասկած՝ մի քանի անգամ ավելի մեծ են, քան այն, ինչ հայտարարագրված են ԿԸՀ-ում:

Պարադոքսն այն է, որ բոլորը գիտեն այդ մասին, բոլորը համոզված են, որ այդ հայտարարագրերը պարզ ձևականություն են, որպեսզի կոծկվեն այն իրական հոսքերը, որ առկա են: Իսկ դա Հայաստանի ընտրական գործընթացի լրջագույն խնդիրներից մեկն է, և այն առավել քան լուրջ տեղ է ստանում հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը ստիպված է հնարավորինս նվազեցնել ընտրական արդյունքի ստացման ֆիզիկական միջամտության դեպքերը: Այս պարագայում բոլոր շահագրգիռ կողմերի համար հրամայական է դառնում նախընտրական և ընտրական գործընթացներում ֆինանսական հոսքերի կառավարման խնդիրը: Հայաստանում ընտրության որակի, ազատության, արդարության և օրինականության հարցի առանցքը դառնում է փողը, և ներկայիս թիվ մեկ հրամայականը այդ հարցի վրա հնարավորինս լայն հասարակական, փորձագիտական ուշադրություն դարձնելն ու փողի ընտրական շարժը վերահսկելու առավելագույնս արդյունավետ մեխանիզմներ սահմանելն է: Ընդ որում, այդ հարցում չափորոշիչներ, մեխանիզմներ սահմանելիս թերևս հարկավոր է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Հայաստանում փող ունի հիմնականում և առավելապես իշխանությունը, որը դրա համար օգտագործում է իշխանական լծակները: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք հաշվի կառնեն այդ իրողությունն ու կսահմանափակեն անսահմանափակ իշխանական փողի ազատությունը ընտրական գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում