Պաշտոնյաներն այսօր հայտնել են, որ տրանսգենդեր կանայք մյուս տարի իրավունք կունենան մասնակցելու Miss Universe գեղեցկության մրցույթին: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ նրանք թույլատրել էին 23-ամյա տրանսգենդեր կնոջը մրցույթին մասնակցել այս տարի:
Գեղեցկության մրցույթի պատասխանատուներն ասել են, որ պատրաստվում են փոխել մրցույթի կանոնները, և դրանք շուտով պարզ կլինեն: Այս ամառ կսկսվի գալիք տարում մրցույթի մասնակիցների ընտրությունը:
Այս քայլն արվում է այն բանից հետո, երբ կազմակերպությունը թույլ էր տվել Ջեննա Տալաչկովային մասնակցել գեղեցկության մրցույթին՝ այս տարի, չնայած դրանից առաջ նրան արգելել էին մասնակցել մրցույթի ընտրական փուլին՝ Կանադայում: Կազմակերպությունը հայտնում է, որ իրենք ցանկանում են նպաստել բոլոր կանանց իրավունքների հավասարությանը։









































