Մալիի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որը հնարավորություն է տալիս ռազմական իշխանությունը փոխարինել քաղաքացիականով։
Դատարանը հաստատել է, որ նախագահի պաշտոնն ազատ է, ինչը խորհրդարանի խոսնակ Դիոկուոնդե Թրաոերին թույլ կտա դառնալ նախագահ:
Հիշեցնենք, որ մարտի 22–ին Մալիի նախագահ Ահմադ Թուրանի Թուրեն հրաժարական էր տվել, որից հետո երկիրը ղեկավարում էր կապիտան Ամադու Սանոգոն:
BBC-ի թղթակցի տեղեկատվության համաձայն՝ դեռևս պարզ չէ, թե հետագայում Ամադու Սանոգոն ինչ դերակատարում կունենա:








































