Վատիկանի պետքարտուղար Տարչիզիո Բերտոնեն Բեռլուսկոնիին բարոյական պահվածքի կոչ է արել: Այս մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել անչափահաս մարոկկուհու հետ Բեռլուսկոնիի կապի մասին:
Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Իտալիայում ձերբակալվել էր անչափահաս մի մարոկկուհի, որն, երբ իմացել էր, որ իրեն կարող են արտաքսել, պատմել է, թե կապեր ունի Իտալիայի կառավարությունում և մասնակցել է Բեռլուսկոնիի տանը կազմակերպված խնջույքներին:
Բեռլուսկոնին սկզբում առհասարակ հերքում էր սա, ապա հայտարարեց, որ անչափահասների հետ սեռական կապեր չի ունեցել:
Դատախազություն արդեն հարցաքննել է Բեռլուսկոնիին: Ընթանում է քննություն:







































