Մասսաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմինին, որը պայքարում է այս նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների համար Հանրապետական կուսակցությունից, հրաման է տվել Փենսիլվանիայի հեռուստատեսությամբ կասեցնել իր հիմնական մրցակից, նախկին սենատոր Ռիկ Սանտորոմին քննադատող տեսահոլովակի ցուցադրությունը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Ապրիլի 9-ին Ռոմնիի շտաբում հայտարարել էին, որ դա արվել է որպես հարգանքի նշան Սանտորումի` քարոզարշավը դադարեցնելու մասին այն որոշման նկատմամբ: Սանտորումը հայտարարել էր, որ պետք է գտնվի իր հիվանդ դստեր` Իզաբելլայի մետ: Տեսահոլովակների ցուցադրությունը դադարեցված է մինչ հատուկ կարգադրություն:
Ենթադրվում է, որ սանտորումը պետք է վերսկսի քարոզաևրշավը ապրիլի 10-ին: Միայն դրանից հետո, ամենայն հավանականությամբ, նրա հասեցին ուղղված քննադատակն հոլովակները դարձյալ կցուցադրվեն Փենսիլվանիայի հեռուստատեսությամբ, որտեղ ապրիլի 24-ին պետք է տեղի ունենա հերթական փրայմերիզը:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով Ռոմնիի նախընտրական շտաբին մոտ կանգնած մարդկանցից մեկին, տեղական հեռուստաալիքիով գովազդային ժամանակի գնման համար Ռոմնին ծախսել է 2.9 մլն դոլար:
Վերոնշյալ տեսահոլովակում խոսվում է Սանտորումի` 2006թ. Փենսիլվանիայի Սենատում վերընտրվելու անհաջող փորձի մասին:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Սանտորումի 3-ամյա դուստրը հոսպիտալացվել է ապրիլի 6-ին, ապրիլի 9-ին երեխան դուրս է գրվել հիվանդանոցից: Իզաբելան ծնվել է գենետիկ ծանր հիվանդությամբ` Էդվարդսի սինդրոմով: Սանտորումն ունի 7 երեխա:






































