Ամերիկյան խոշորագույն բջջային օպերատորները, Հեռահաղորդակցության դաշնային կոմիտեի հետ համատեղ, պայմանավորվել են բջջային հեռախոսների իդենտիֆիկատորների հետ ստեղծել տվյալների միասնական բազա:
Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը:
Եթե բջջային հեռախոսի տերը օպերատորին հայտնել է հեռախոսի կորստյան կամ գողության մասին, օպերատորը հեռախոսի նույնականացման համարը կներառի «սև ցուցակում»: Սարքը չի հաջողվի կրկնակի միացնել ցանցին:
Տվյալների բազան կստեղծվի 4 օպերատորների` AT&T, Sprint, T-Mobile և Verizon մասնակցությամբ: Նրանք կես տարի պետք է ստեղծեն իրենց սեփական բազաները, որոնք արդյունքում միմյանց են միացվելու:
Ենթադրվում է, որ ծրագրին կմիանան նաև շրջանային օպերատորները:
Զուգահեռ, օպերատորները պետք է հասնեն այն բանին, որ ԱՄՆ-ում քրեական պատասխանատվություն սահմանվի հեռախոսի նույնականացման քարտը փոխելու համար, ընդգծում է уточняет Associated Press-ը` հղում կատարելով սենատոր Չարլզ Շումերին:
Տվյալների բազայի ստեղծման նպատակը երկրում հեռախոսների գողության թվի նվազեցումն է:
Միայն Նյու Յորքում 2011թ. գրանցվել էր էլեկտրոնային սարքերի գողության 26 հազար դեպք, ընդ որում, 81 տոկոսը հեռախոսներ էին: 2007- 2011թթ. ընկած հատվածում Վաշինգտոնում հեռախոսների գողության թիվն աճել է գրեթե կրկնակի:











































