Reuters գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ուրբաթ մեկնելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ: Այս մասին հայտարարել է սաուդյան իշխանությունների ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ Էրդողանն Էր-Ռիադում հանդիպելու է սաուդյան թագավոր Աբդալլահ բեն-Աբդել Ազիզի հետ: Հանդիպման քննարկման հիմնական առարկան է լինելու Սիրիայի հարցը:








































