Կաթոլիկ աշխարհում նշվող Զատկի տոների նախօրեին համացանցում հայտնվել է ՉԹՕ-ի թռիչքի տեսանյութ, որը նկարահանվել է անհայտ ինքնաթիռի անհայտ ուղևորի կողմից: Տեսանյութը բոլոր «շանսերն» ուներ կեղծ համարվելու, եթե չլիներ մեկ նյուանս. ՉԹՕ-ն ունի ձվի տեսք, ինչը մի շարք ԶԼՄ-ների համար Զատկի հրաշք է:
Տեսանյութը համացանցում տեղադրվել է ապրիլի 7-ին crazybreakingnews օգտատիոջ կողմից: Տեսանյութում հնչող ձայնից երևում է, որ «ձուն» զարմացրել է օպերատորին, և նա ոմն Ռամոնի ուշադրությունն է հրավիրում ՉԹՕ-ի վրա:
Տեսանյութի մեկնաբանություններից երևում է, որ այն արվել է Սեուլի վրայով թռչող ինքնաթիռից: Դրանում ձուն տեսնելը դժվար է, երևում է միայն, որ այն արծաթագույն է: Այնուամենայնիվ, դատելով մեկնաբանություններից՝ մարդիկ դա լուրջ չեն ընկալում: «Սա Չակ Նորիսի գլխարկն է»,- ասվում է մեկնաբանություններից մեկում:









































