ՌԴ գլխավոր դատախազությունը Լեհաստան կուղարկի 2010 թ. ապրիլի 10-ին Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարի քրեական գործի ևս եկու հատոր նյութ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևային:
«Երեկ ՌԴ գլխավոր դատախազ Ալեքսանդր Զվյագինցևը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի գլխավոր դատախազ Անջեյ Սերեմետի հետ և հայտնել է, որ լեհական կողմին ուղարկվում է քրեական գործի նյութերի ևս երկու հատոր»,- ասել է Գրիդնևան: Նրա խոսքերով Սերեմետը շնորհակալություն է հայտնել ռուսական դդատախազությանը արդյունավետ համագործակցության համար:
«Ռուսաստանի գլխավոր դատախազությունը մշտական երկխոսության մեջ է գտնվում իր լեհ գործընկերների հետ, ամեն շաբաթ այդ հարցով բանակցություններ են անցկացվում»,- ասել է Գրիդնևան:








































