The Sun պարբերականի փոխանցմամբ՝ լոնդոնյան «Չելսի»-ի պաշտպան Ժոզե Բոսինգվան հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ կնքած պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը: Ամռանը պորտուգալացին կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և ամենայն հավանականությամբ պայմանագիր կկնքի այլ ակումբի հետ:
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպանի ծառայությամբ հետաքրքրված են «Միլան»-ը, «Բավարիա»-ն, ինչպես նաև ՊՍԺ-ն, սակայն պարզվել է, որ ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Պորտո»-ում անցկացրած ժամանակ վստահում էր Բոսինգվային, այդ իսկ պատճառով պորտուգալացի մասնագետը ցանկանում է «Ռեալ»-ում տեսնել ֆուտբոլիստին:









































