Грузия Online-ի փոխանցմամբ`վրացի ընդդիմադիր միլիարդատեր ու «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին չի դիմելու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ իրեն երկքաղաքացիություն հատկացնելու խնդրանքով: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իվանիշվիլիի մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն:
Վերջինս հավելել է, որ իրենք անիմաստ են համարում դա, քանի որ Սաակաշվիլին քաղաքացիության հատկացման հարցում արդեն մեկ անգամ մերժել է Իվանիշվիլիին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի Արդարադատության նախարարությունը քաղաքացիություն ստանալու հարցում մերժեց Իվանիշվիլիին՝ դա պատճառաբանելով նրանով, որ նա արդեն իսկ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, ինչի համար էլ չի կարող ստանալ Վրաստանի քաղաքացիություն և փոխարենը կարող է ստանալ միայն երկքաղաքացիություն:









































