Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ`Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը ժամանել է Թուրքիա: Անանի մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաթայի օդանավակայանում: Այստեղ Անանը ծանոթանալու է սիրիացի փախստականների խնդիրներին:
Նշվում է, որ Սիրիայում ժողովրդական հուզումների սկսվելուց հետո ընդհանուր առմամբ թուրք-սիրիական սահմանն անցել է 38,704 սիրիացի փախստական: Նրանց մի մասը ժամանակին վերադարձել է Սիրիա: Ներկայիս դրությամբ Թուրքիայում է գտնվում 24,288 սիրիացի փախստական:
Հիշեցնենք, որ երեկ սիրիական բանակը կրակ էր բացել Թուրքիա փախչող սիրիացի փախստականների վրա, ինչի հետևանքով սպանվել է 2 և վիրավորվել է 19 մարդ:











































