24-ամյա Սարգիս Ա-ն, դուրս գալով «Գիշեր-ցերեկ» խանութից, հանել է «Մակարով» տիպի ատրճանակն ու սկսել է կրակել անցորդների վրա: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Գնդակներից մեկը դիպել է 65-ամյա թոշակառուի ոտքին:
Տուժածների թիվն անհամեմատ մեծ կլիներ, եթե անցորդները ժամանակին չարձագանքեին: Լսելով կրակոցները` մարդիկ փախել են, ոմանք` պառկել ասֆալտին:
«Նովոռոսիյսկի բնակիչն անկանոն կրակ է բացել Լենինի պողոտայի թիվ 42 տան մոտ»,- Life News-ին պատմել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք հայտնել են նաև, որ տուժած կինը տեղափոխվել է քաղաքային թիվ 1 հոսպիտալ, որտեղ պարզվել է` կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:
Երիտասարդը ներկայում ձերբակալված է: Ատրճանակն առայժմ չի հայտնաբերվել:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:







































