ՀՀ ոստիկանությունը կրկին դիմում է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում (տուգանային հրապարակ) 5 և ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցների տերերին՝ անձը հաստատող փաստաթղթերով և մեքենաների տեխնիկական անձնագրով ներկայանալ ճանապարհային ոստիկանություն՝ Երևան, Թաիրովի 14 հասցեով, ավտոմեքենաները հետ ստանալու համար:
Այլապես ճանապարհային ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան՝ դրանք տիրազուրկ ճանաչելու պահանջով:
Վերոնշյալ գործընթացը կատարվում է անվճար: Տեղեկատու հեռախոսներ՝ 010-56-32-94, 077-56-32-94:







































