Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը գնահատում է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չհնազանդվելու օրինակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳն պաշտոնական ներկայացուցոչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նա նշել է, որ դրությունից դուրս գալու համար պետք է փնտրել քաղաքական-դիվանագիտական լուծումներ:
Հիշեցնենք. այսօր ավելի վաղ Հյուսիսային Կորեայի տիեզերական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ հրթիռի արձակման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:
Դրան ի պատասխան Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրը նշել էր, որ Ռուսասատանի ՀՀՊ համակարգերը պատրաստ են որսալ հյուսիսկորեական հրթիռը, եթե այն դուրս գա ուղեծրից և սպառնալիք ստեղծի իրենց երկրի համար:








































