Ջալալաբադում` Ղրղզըստանի հարավում, տեղի է ունենում ընդդիմադիրների ցույցը, որի մասնակցիները պահանջում են կառավարության հրաժարականը: Ինչպես հաղորդում է 24.kg-ն, քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվել է շուրջ 20 հազար մարդ, սակայն ոստիկանությունը հաղորդում է 2 հազար մարդու մասին:
Միտինգին մասնակցում են Թալասի, Իսիկ-Կուլսկի ու Չույի շրջանների բնակիչները: Ակցիայի մասնակիցները պահանջում են նախարարների կաբինետի հրաժարականը. նրանք վրդովված են, որ երկրի վարչապետ Օմուրբեկ Բաբանովը չի կատարել ֆերմեներին տարեկան 7 տոկոսով վարկերի տրամադրման խոստումը, սակայն բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը:
Ջալալաբադի ներքին գործերի վարչության տվյալներով` միտինգը անցում է խախաղ, ոստիկանությունը հսկում է կարգը:
Ղրղզըստանի ընդդիմությունը ներկայացված է երկու կուսակցություններով` խորհրդարանական «Աթա-Ժուրտ»-ը` Կամչիբեկ Տաշիևի գլխավորությամբ ու «Բուտուն Ղրղզըստանը»` Ադանախա Մադումարովի գլխավորությամբ:











































