Այսօր Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին Վրաստանից պահանջել է, որպեսզի վերջինս փոխհատուցի 2008թ. օգոստոսի պատերազմի հետևանքով առաջացած վնասը: Այս մասին նա հայտարարել է` հանդիպելով Հյուսիսային Օսիայի նախագահ Թեյմուրազ Մամսուրովի հետ: Նա այդ վնասը գնահատել է մի քանի միլիոն դոլար: Նա նաև ավելացրել է, որ հասնելու է «օսերի ցեղասպանության» ճանաչմանը:
Այս մասին հաղորդում է Грузия-Online կայքը:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել է, որ Վրաստանն իր հերթին 20 մլրդ դոլարի հաշիվ կներկայացնի Ռուսաստանին` երկրի դեմ ագրեսիա իրականացնելու պատճառով: Այս մասին հայտարարել էր Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման նախարար Շոթա Մալաշխիան` նշելով, որ այդ գումարին կավելանա նաև 15 մլրդ դոլարի վնասի չափը, որը հասցվել է Վրաստանի էկոլոգիային: