News Georgia-ի փոխանցմամբ` այսօր տեղի է ունենալու վրացական արտադրության առաջին անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) փորձարկումը: Այս մասին երեկ 25 զինվորականների և քաղաքացիական անձանց պարգևատրման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին.
«Վաղը ես կփորձարկեմ մեր ԱԹՍ-ն: Այն ստեղծվել է բարձր տեխնոլոգիաների հիման վրա: Նախատեսված են բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք ստեղծվում են վրացիների ձեռքերով»:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին էլ Սաակաշվիլին ներկա էր գտնվել վրացական «Լազիկա» զրահամեքենայի փորձարկմանը:





































