Ինչպես գրում է ScienceDaily պարբերականը, ԱՄՆ Բրաունի համալսարանի հետազոտողները ստեղծել են մագնիսային մի կապսուլա, որն ավելի է մեծացնում դեղերի ներգործությունն ու օրգանիզմի կողմից դեղեմիջոցների յուրացումը, ինչն այլընտրանք է ներարկումների միջոցով այդ դեղերի օգտագործումանը:
Ժելատինե այդ կապսուլան իր մեջ պարունակում է փոքր մագնիս, որը արտաքին սարքով այն անհրաժեշտ օրգանին մոտեցնելու միջոցով ուղղվում է դեղի ներգործության կոնկրետ վայրը:
Այն արդեն փորձարկումն անցել է առնետների վրա: Իսկ մագնիսի շարժը կարգավորվել է, և բժիշկները դրան հետևել են հատուկ ռենտգենային սարքի միջոցով:
Եթե այս սարքը հաջողի, ապա ապագայում կարելի է ընդհանրապես հրաժարվել ներարկումներից, որոնք և՛ ցավոտ են, և՛ երբեմն անհրաժեշտ արդյունքի չեն բերում: