«Առավոտ»-ը գրում է, որ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում մի կետ կա. 5 և ավելի երեխա ունեցողներին խոստանում են հատկացնել անվճար բնակարան:
«Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր դիտարկմանը՝ փաստորեն ուզում եք օգնած լինել նաև Սամվել Ալեքսանյանի՞ն՝ պատասխանեց, «Եթե Սամվել Ալեքսանյանը ունի բնակարանի կարիք՝ իհարկե կտանք, բայց չափորոշիչ կա՝ Սամվել Ալեքսանյանը պետք է հիմնավորի, որ ինքը բնակարանի կարիք ունի:
Թե չէ՝ դղյակի սեփականատիրոջը հո չե՞նք տա»: Այն ենթադրությանը, որ հնարավոր Է, թե Սամվել Ալեքսանյանը փաստաթղթերով գուցե տուն չունենա՝ պարոն Մինասյանը պատասխանել է, որ գոյություն ունի իրականություն, և իրենք հաշվի են առնելու ոչ թե փաստաթղթեր, այլ` իրականությունը»:







































