TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ`Թուրքիայի արևելյան հատվածում ընկած Էլյազըղ քաղաքում գրանցված փոթորիկն ու պտտահողմը հանգեցրել են զոհերի։
Պտտահողմի կենտրոնում է հայտնվել շինարարների տեղափոխող կոնտեյները, որը տեղափոխվել է բազմաթիվ կիլոմետրեր հեռու: Զոհվել է 5 և վիրավորվել է ևս 5 մարդ: Վիրավորները տեղափոխվել են Էլյազըղի հիվանդանոց:
Փոթորկից ու պտտահողմից տուժել են նաև մի շարք գյուղեր: Դա մասնավորապես վերաբերում է տների տանիքներին:








































