«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում գյուղացիներին «աջակցում» է դեղամիջոցներով, նաև գումարներ է հատկացնում աչքի կատարակտի վիրահատության համար, որն, ի դեպ, շուրջ 220 հազար դրամ արժե:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանը, կատարակտի բուժման ԲՀԿ աջակցությունից շատ են օգտվել նաև մեղվաբույծները և իրենց ընտանիքները:
«Պարզ չի՞, որ մարդը իր ձայնը կտա այդ կազմակերպությանը: Շահագրգռվածությունը, որ փոքրիշատե օգտագործում են մյուսները, այդքան չի կազմի, առավելագույնը 10 հազար դրամ է»,- նշեց նա:










































