Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Չարենցավանում` ինչպես ամենուր

Կիրակի օրը Չարենցավանում կայանալիք քաղաքապետի ընտրությունները խոստանում են անցնել առավելագույնս լարված մթնոլորտում:

Չարենցավանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու` ՀՀԿ-ական Հակոբ Շահգալդյանն ու նախկին ՀՅԴ-ական, Չարենցավանի գրավատներից մեկի տնօրեն Մուշեղ Նիկողոսյանը: Թեև ԲՀԿ-ն ընտրական հանձնաժողովի իր տեղերը հատկացրել է Շահգալդյանին, սակայն, ԲՀԿ անդամները ներքին կարգով աշխատում են Նիկողոսյանի օգտին: Առավել ևս, որ շրջանառվող լուրերի համաձայն` Գագիկ Ծառուկյանի և Կոտայքի մարզպետ, ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանի միջև տարիներ շարունակ լարված հարաբերություններ են տիրում, ու Ծառուկյանն առիթը բաց չի թողնում Շահգալդյանի դիրքերը խարխլելու համար:

Մեր աղբյուրները Չարենցավանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված ուշագրավ մանրամասներ են փոխանցում. ըստ այդմ` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն անում է հնարավոր ու անհնարին ամեն ինչ իր որդուն` Հակոբին, կրկին Չարենցավանի քաղաքապետ կարգելու համար: Ընդ որում` Հակոբին կրկին քաղաքապետ դարձնելու գործին է լծվել Շահգալդյանների ողջ դինաստիան, որի ներկայացուցիչները տարբեր պաշտոններ են զբաղեցնում այդ մարզում:
Կովալենկո Շահգալդյանի քույրը` Գայանեն, աշխատում է հարկային տեսչությունում` որպես գանձումների բաժնի պետ: Ըստ մեր աղբյուրների` նա գործի է դրել իր լծակները, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները նախընտրական քարոզարշավի օրերին աշխատեն հօգուտ Հ.Շահգալդյանի և քվեարկեն նրան: Հ.Շահգալդյանի օգտին են աշխատում նաև նրա մորաքրոջ աղջիկները` Գայանե և Արմինե Փանոսյանները, որոնք զբաղեցնում են Չարենցավանի դպրոցների տնօրենների պաշտոններ: Ըստ մեր աղբյուրների` նրանք փորձում են իրենց տնօրինության տակ գտնվող դպրոցների ուսուցիչներին ու ծնողներին պարտադրել` այս օրերին քրոզել, իսկ հունվարի 23-ին` քվեարկել Հակոբի օգտին: Ավելին, «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ Չարենցավանի տեղամասի պետը` Մանուկ Ասատրյանը, որը Շահգալդյանի մորաքրոջ տղան է, ըստ մեզ հասած տեղեկությունների, խոստացել է զիջել բնակիչներից մի մասի պարտքը, միայն թե նրանք քվեարկեն Շահգալդյանի օգտին: Բացի այդ, Հակոբ Շահգալդյանի օգտին է աշխատում նաև Չարենցավանի ոստիկանապետը: Վերջինս, թեև Շահգալդյանների ազգականը չէ, սակայն նա էլ իր շահերն ունի այստեղ. քաղաքապետը Չարենցավանի կենտրոնական հրապարակին կից 500 քառակուսի մետր հողատարածք է հատկացրել նրան, և վերջին երկու ամիսների ընթացքում նա կարողացել է կառուցել իր օբյեկտի առաջին հարկը: Բացի այդ, Շահգալդյանի կողմնակիցները մտնում են չարենցավանցիների բնակարանները և ստորագրություն կորզում նրանիցից, որ ընտրելու են հենց Հակոբին:

Շրջանառվող լուրերի համաձայն` Հակոբ Շահգալդյանը սկզբում փորձել է ընտրապայքարից դուրս մղել Նիկողոսյանին. թեկնածությունը հանելու համար նա Նիկողոսյանին առաջարկել է սկզբում 50 հազար, այնուհետև` 250 հազար դոլար, ինչը, սակայն, վերջինս մերժել է: Իսկ հիմա Չարենցավանում գործող «Լուսալիք» հեռուստաընկերությունը հրաժարվում է անգամ վճարովի հիմունքներով հեռարձակել Նիկողոսյանի նախընտրական քարոզարշավի գովազդը:

Հակոբ Շահգալդյանի նախընտրական շտաբի պետը` նրա հորեղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Շահգալդյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այս լուրերը: «Դա կեղծիք է: Ինքը, կապ չունի` ով է թեկնածուն, ռեալ թեկնածուի, ճիշտ թեկնածուի օգտին է քվեարկելու և իր աշխատողներին էլ ընդհանրապես ինքը չի ստիպում», – ասաց Սամվել Շահգալդյանը` հավելելով. «Ովքեր որ աշխատանքի են, 15-ից ավելի տարի աշխատանքի մեջ են: Ինչ է նշանակում, որ մեկը պաշտոն ունի, մնացած բոլոր բարեկամները պետք է չապրեն, չսնվեն, չօգտվեն պետության բարիքներից…»: Մեր հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Շահգալդյանը հակառակորդ թեկնածուին գումար է առաջարկել, որպեսզի վերջինս ինքնաբացարկ հայտնի, Սամվել Շահգալդյանը նշեց. «Հակառակորդ թեկնածուն շատ փոքր տղա է, նրան գումար առաջարկելու անհրաժեշտություն չկա: Ինքը ընդամենը պովր է, և քաղաքում իրան շատ քիչ մարդիկ են ճանաչում»: Իրեն գումար առաջարկելու լուրերը հերքեց նաև մյուս թեկնածուն` Մուշեղ Նիկողոսյանը: «Նման բան չի եղել: Ոստիկանապետը հրավիրել է երկու թեկնածուներին, ես մենակ եմ եղել: Ինչպես սովորաբար է արվում` նա զգուշացրել է, որ ընտրակաշառք չպետք է բաժանվի, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում պետք է լինի: Ես ասել եմ, որ փող չունեմ, որ նայեն իմ դիրքին ու հակառակորդ թեկնածուի դիրքին», – տեղեկացրեց Նիկողոսյանը: Ինչ վերաբերում է իր շանսերին, Նիկողոսյանն ասաց, թե դա կախված է ժողովրդի ակտիվությունից: «Ես պաշտպանում եմ հասարակ ժողովրդի շահերը», – ասաց նա: Իսկ ընդհանրապես, Նիկողոսյանը նշեց. «Չարենցավանում խորը ֆեոդալիզմ է, բոլորը վախեցած ու թաքնված են: Դուք էլ եք Հայաստանում ապրում և գիտեք` ինչ է կատարվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում