Պերուական «Սենդերո Լումինոսո» («Լուսավոր ճանապարհ») խմբավորման գրոհայինները երկուշաբթի օրը երկրի հարավում գազի հանքատեղից առևանգել են «մի քանի տասնյակ» բանվորների։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բրտանական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Camisea գազի հանքատեղում: Առևանգողները պահանջում են իրենց առաջնորդին` «ընկեր Արտեմիոյին» ազատ արձակել։
Ինչպես հաղորդում է Рейтер գործակալությունը, առևանգվածների թիվը կարող է հասնել 10-20 մարդու:
«Ընկեր Արտեմիո» մականվամբ Ֆլորինդո Ֆլորեսն, ում իշխանությունները համարում են «Սենդերո Լումինոսո»-ի գլխավոր առաջնորդներից մեկը, իշխանությունների կողմից ձերբակալվել է փետրվարի կեսերին: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ ահաբեկչություններին և սպանություններին մասնակցություն ունենալու համար:











































