«Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային հանձնարարված է ստուգում կազմակերպել կիևյան հետաքննական մեկուսարանում՝ կապված ԶԼՄ-ներում հաղորդվող ենթադրյալ խախտումների մասին»,– երկուշաբթի օրը հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Ուկրաինական հեռուստատեսությամբ ավելի վաղ կիևյան հետքաննական մեկուսարանի կյանքի մասին ֆիլմ էր ցուցադրվել, որտեղ, բացի սովորական քաղաքացիներից, պահվել կամ պահվում են հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ինչիսիք են նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և ՆԳՆ նախկին ղեկավար Յուրի Լուցենկոն: Տեսագրությունը, որում ասվում է վատ սննդի, խոնավ շինության, խցում մարդկանց մեծ թվի և սանիտարական նորմաներին չհամապատասխանող պայմանների մասին, Ուկրաինայում մեծ ռեզոնանս է առաջացրել:
«Նախնական կալանքի տակ գտնվող քաղաքացիների սահմանադրական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուժեղացման համար անհետաձգելի միջոցառումներ ձեռք առնելու նպատակով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային առաջարկել է կիևյան հետաքննական մեկուսարանում ստուգել խախտումների փաստերը»,- հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:






































