Քրիս Համֆրիսը Քիմ Քարդաշյանի նոր զուգընկերոջը հաջողություն է մաղթել:
Daily News-ը հաղորդում է, որ Քրիսը փորձում է ամեն ինչ անել՝ մոռանալու համար 72 օր տևած իր ամուսնությունը, բայց իրենից հետո զգուշացումներ է թողնում: Նրա ընկերները հայտնում են, որ երբ Քրիսն իմացել է, որ Քանյան ու Քիմը հանդիպում են, ցանկացել է Քանյային հաջողություն մաղթել, քանի որ նա դրա կարիքը կունենա: Ընկերներն ասում են, որ Քրիսը Քիմին միշտ հավատարիմ է եղել, ինչը չի կարելի ասել Քիմի մասին:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Համֆրիսն իմացել է, որ Քիմի ու Քանյայի միջև սիրավեպ է եղել անգամ իրենց ամուսնության ընթացքում, և որ այդ սիրավեպն արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է:











































