Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է հաշտության, եթե Բաշար Ասադի զորքերը հետևեն խաղաղ կարգավորման ծրագրին:
<Մենք հայտարարել ենք այն մասին, որ կդադարեցնենք ռազմական գործողությունները կառավարական զորքերի դեմ ապրիլի 10-ին և մենք կպահենք մեր խոստումը, եթե ռեժիմը հետևի ՄԱԿ-ի ծրագրի պայմաններին>,- AFP-ը մեջբերում է Ազատ սիրիական բանակի հրամանատար Քասիմ Սաադուդդինի խոսքերը:
Հիշեցնենք, որ սիրիական իշխանություններն արդեն հայտարարել էին իրենց պատրաստակամության մասին ապրիլի 10-ին խաղաղության հաստատման ծրագրի իրականացման մասին, որը առաջարկել էր հատուկ պատվիրակ Քոֆի Անանը, սակայն դրանից հետո բռնությունը Սիրիայում ավելի էր աճել: Այսպես սիրիական ընդդիմության ակտիվիստները հայտարարել են, որ ամենաքիչը 130 մարդ է սպանվել Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով:
Սիրիայում մեկ տարուց ավելի է, ինչ չեն ավարտվում հակակառավարական ելույթները: ՄԱԿ-ի տվյալներով երկրում մարտերի հետևաքով զոհվել է 9 հազար մարդ:







































