«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իր հիացմունքն է արտահայտել Լիոնել Մեսսիի հասցեին:
«Ֆուտբոլիստները սկսում են աճել և հասուն խաղ ցուցադրել 25 տարեկանում: Մենք բոլորս դա նկատեցինք Քրիշտիանո Ռոնալդուի և Ուեյն Ռունի մոտ, իսկ Լիոնել Մեսսին դեռևս իր 25 տարին չի բոլորել: Սարսուռ է անցնում մարմնովս, երբ մտածում եմ, թե ինչ բարձունքներ կարող է նվաճել Մեսսին հետագա տարիների ընթացքում»,- ասել է Ֆերգյուսոնը։
Հիշեցնենք, որ Սեր Ալեքսի թիմը վերջին տարիներին երկու անգամ հանդիպել է «Բարսելոնա»-ին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունների եզրափակչում: Երկու հանդիպման ժամանակ էլ փայլել է Լիոնել Մեսսին, և երկու անգամ էլ «Բարսելոնա»-ն հաղթել է «Յունայթեդ»-ին:







































