Monday, 08 06 2026
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մենք կարող ենք խորհրդարանում որակական փոփոխություններ մտցնել. ՀԴԿ

«Մեր քարոզարշավի մեկնարկը կտրվի վաղը, ժամը 6-ին, «Պատանի հանդիսատես»-ի թատրոնում: Այս ընտրապայքարի շրջանակներում մենք առաջին անգամ կհանդիպենք ընտրողների հետ: Ամսի 13-ին կլինենք Գյումրիում, 14-ին՝ Մասիսում, 15-ին՝ Վանաձորում, և այսպիսով՝ բոլոր մարզերում: Հիմնական խնդիրն այն է, թե ինչպես մեր կողմնակիցներին ներկայացնենք մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ իրենց ծրագրի կարևոր կետերից մեկը պետական հատուկ սոցիալական ֆոնդի ստեղծումն է, որը երիտասարդ ընտանիքներին հնարավորություն կտա բնակարան ձեռք բերել։

«Առաջին երեխայի ծնունդը մարելու է վարկի 15-20 տոկոսը, երկրորդ և երրորդ երեխայի ծնունդը՝ 30-35 տոկոսը, իսկ չորրորդ երեխան ծնողներին կազատի վարկից: Հանդես ենք գալիս այս առաջարկով՝ ելնելով մեր այսօրվա ժողովրդագրական վիճակից, և որովհետև մեր պետությանն անհրաժեշտ են բանակում ծառայող երիտասարդներ, ովքեր նաև պետք է զարգացնեն տնտեսությունը, դաստիարակեն երեխա»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ըստ բանախոսի՝ այսօր մարդիկ 3-4 անգամ քիչ են վարձատրվում՝ իրենց աշխատածի համեմատ: Պատճառն այն է, որ այս համակարգում չկան արհմիություններ և քաղաքական կամք՝ աշխատողների շահերը պաշտպանելու համար։

«Մեր նպատակն է փոխել այս համակարգը: Ես վստահ եմ, որ կարող ենք խորհրդարանում որակական փոփոխություններ մտցնել: Չնայած քաղաքական էլիտան մեր մուտքին թերահավատորեն է վերաբերում, բայց մեր կողմնակիցների թիվն օր օրի ավելանում է»:

ՀԴԿ առաջնորդի կարծիքով՝ մարդկանց 40-45 տոկոսը առհասարակ չի ուզում մասնակցել ընտրություններին կամ էլ որոշում է դեմ քվեարկել բոլորին: «Արդյունքում շատ հնարավոր է, որ մենք ունենանք ընդամենը 800-900 հազար ընտրող։ Իսկ նախորդ ընտրություններին պարտվեցինք, քանի որ չէինք արել այն, ինչը կարող էինք»,- ամփոփեց Ա. Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում