Չինաստանը կոչ է արել Սիրիայի հակամարտող բոլոր կողմերին կատարել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրով իրենց վրա վերցրած պարտականությունները:
«Չինաստանը պահանջում է Սիրիայի կառավարությունից և Սիրիայի բոլոր շահագրգիռ կողմերից օգտագործել կարևոր հնարավորությունները, կատարել կրակը դադարեցնելու և զորքերը դուրս բերելու հարցում իրենց վրա վերցրած պարտավորությունները»-,- Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լյու Վեյմինի խոսքերն է մեջբերում Interfax-ը:
Հիշեցնենք. ավելի վաղ Սիրիայի իշխանություններն իրենց համաձայնությունն էին տվել Քոֆի Անանի ծրագրին՝ մինչև ապրիլի 10-ը դուրս բերել զորքերը և զրահատեխնիկան քաղաքներից և մինչև ապրիլի 12-ը դադարեցնել ամեն տեսակի բռնություն:











































