Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա»-ի դեմ դիմակայությունից առաջ «Չելսի»-ի կիսապաշտպան Մայքլ Էսիենը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ներկայացրել է այդ հանդիպման իր սպասելիքները:
«Վերջին անգամ կատալոնական ակումբի դեմ պայքարում դրամատիկ խաղ ստացվեց: Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ ամեն ինչ՝ անհավանական գոլերից մինչև ընդհանուր հաղթանակ: Հանդիպման ժամանակ մրցավարը կարող էր այնքան 11 մետրանոց նշանակել, որ նույնիսկ հաշիվն եմ կորցրել:
Իհարկե, ցավալի էր, որ դուրս մնացինք մրցաշարից, բայց պատրաստ ենք այս անգամ հաղթահարել «Բարսելոնա»-ի արգելքը: Վերջին 8 տարիների ընթացքում մենք շատ ենք հանդիպել այդ թիմին և համոզվել ենք, որ կարելի է հաղթել նրանց: Շատ եմ ցանկանում տեսնել երկրպագուներին թե՛ մեր, թե՛ հակառակորդի դաշտում», – ասել է Էսիենը:




































