Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին սպառնացել է վերահսկողություն սահմանել իր սահմանների նկատմամբ, եթե ԵՄ երկրներն իրենց սահմանները չփակեն անօրինական ներգաղթյալների առաջ: Արդյունքում կտուժեն ԵՄ քաղաքացիները, որոնք ստիպված կլինեն Ֆրանսիա մուտք գործելու համար անձնագրային ստուգում անցնել: Որպես անօրինական ներգաղթյալների հիմնական «մատակարար»՝ Սարկոզին մատնացույց է արել Հունաստանին: Էմիգրանտները Թուրքիայի տարածքով հեշտությամբ հատում են սահմանը, մուտք գործում Հունաստանի տարածք՝ այնտեղից էլ՝ ԵՄ մյուս երկրներ:
Սարկոզին ԵՄ երկրների իշխանություններին 1 տարի ժամանակ է տվել՝ անօրինական ներգաղթյալների ներհոսքի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու համար, այլապես սպառնում է դուրս գալ Շենգենյան համաձայնագրից, որն ազատ տեղաշարժ է ապահովում 25 երկրների միջև:








































