Ուրբաթ Հունաստանի հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ուղիղ եթերում ձվերով և յոգուրտներով հարվածել են հաղորդավարին:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, ձվահարման զոհ է դարձել հաղորդավար Պանայոտիս Բուրխասը, իսկ հարձակման համար պատճառ է հանդիսացել վերջերս Բուրխասի կողմից անցկացված թոք շոուն՝ «Ոսկե արևածագ» նեոնացիստական կազմակերպության մասնակցությամբ: Անարխիստները երեկոյան եթերի ժամանակ հակաֆաշիստական բացականչություններով մտել են ստուդիա և սկսել լրագրողի ուղղությամբ ձվեր նետել, երբ նա զրուցում էր հյուրի հետ: Վերջինս գրոհի հենց սկզբում դուրս է եկել ստուդիայից և ազատվել հարվածներից, իսկ հաղորդավարը սկզբում նստած փորձել է ձեռքերով պաշտպանվել, իսկ հետո կանգնել է ու շրջվել: Ի վերջո, համոզվելով, որ գրոհը չի դադարում, սեղանից վերցրել է նոթբուքը և դանդաղ հեռացել կադրից:








































