Եմենի հարավում ահաբեկիչները հարձակվել են զորամասի վրա, ինչի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, ենթադրվում է, որ հարձակումն իրականացրել են «Ալ-Քաիդա»-ի գրոհայինները:
Հիշեցնենք. ապրիլի 7-ին զինված ահաբեկիչները հարձակում իրականացրին Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի վրա: Ըստ պաշտոնական տեղեկության՝ հարձակումն իրականացվել է նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին աջակցող ցեղերի կողմից:











































