Իտալական «Միլան»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ալեշանդրե Պատոյից բացի, ում համար ավարտված է ընթացիկ մրցաշրջանը, ակումբի խաղացողներից Ալեսանդրո Նեստան, Կլարեն Զեդորֆն ու Քևին-Պրինս Բոատենգը նույնպես ստացել են վնասվածք:
Այս պահի դրությամբ Մասիմիլիանո Ալեգրիի թիմում վնասվածք ունեն հիմնական կազմի 13 ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ վնասվածքներ ստացած ֆուտբոլիստների մեծ մասը ընթացիկ մրցաշրջանում մեկ խաղ անգամ չեն անցկացրել «ռոսոներիներ»-ի կազմում:







































