Հորմոնը, որն առաջանում է ծննդաբերության ժամանակ, կարող է առաջ անցնել Viagra-ից` որպես սեռական ակտիվությունը բարձրացնող միջոց:
Daily Mail-ը գրում է, որ գիտնականները բացահայտել են, որ տղամարդու սեռական ակտիվությունը մեծանում է, երբ նա օգտագործում է օքիտոցին հորմոնը պարունակող քթի սփրեյ:
«Գրկելու դեղամիջոց» անվանումը ստացած այս հորմոնը բնականորեն ստեղծվում է մարդու մարմնում և կապ ունի սիրով զբաղվելու, վստահության և սեռական ցանկությունների հետ:
Այն առաջանում է ծննդաբերության ժամանակ` պատճառ դառնալով կրծքի կաթի առաջացման համար:
Ամերիկացի գիտնականները, սակայն, ասում են, որ այս հորմոնը կարող է նաև օգնել տղամարդկանց` բարելավելու իրենց սեռական ակտիվությունը: Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողների կողմից անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ, ովքեր օրական երկու անգամ օգտագործել են սփրեյը, նշանակալիորեն բարձրացրել են իրենց սեռական ակտիվության մակարդակը:









































