Ջեյ-Զիի հետ ամուսնության չորրորդ տարեդարձի կապակցությամբ Բեյոնսեն հայտարարել է հայտնի Tumblr սոցիալական ցանցում իր անձնական բլոգի բացման մասին: Beyonce.tumblr.com հասցեով կարելի է գտնել մեծ քանակով անձնական լուսանկարներ և կարճ տնային հոլովակներ երգչուհու մասնակցությամբ, գրում է FashionTime-ը:
«Սա ես եմ, և սա իմ կյանքն է` իմ իսկ աչքերով: Այստեղ իմ ընտանիքն է, իմ ճանապարհորդությունները, իմ սիրելի մարդիկ: Այժմ այստեղ ես ձեզ հետ կշփվեմ այդ ամենի շուրջ: Եվ իմ ֆայլերի քանակը կմեծանա ինձ հետ: Սիրով` Բեյոնսե»,-գրում է R’n’B աստղը:
Բլոգում նախկինում չհրապարակված շատ լուսանկարներ կան, որոնցում Բեյոնսեն քույրերի, նրանց երեխաների, ամուսնու` Ջեյ-Զիի, ընկերուհիների հետ է: Կան նաև լուսանկարներ, որոնցում երգչուհին հղի է:









































