Ամերիկյան պահպանողական ամսագիր National Review-ն աշխատանքից հեռացրել է լրագորղ Ջոն Դերբիշիրին ռասիստական արտահայտությունների համար:
«Դերբիշիրը, ըստ էության, օգտվում է մեր անունից` իր հայացքների տարածման ահմար, որոնք մեզ բացառապես օտար են: Այդ պատճառով մենք ստիպված ենք բաժանվել»,- գրել է ամսագրի գլխավոր խմբագիր Ռիչ Լոուրին: Նա նկատել է, որ Դերբիշիրն հայտնի է որպես սկանդալային հեղինակ` հակված հակասական պնդումների, բայց այս անգամ նա անցել է բոլոր սահմանները: Այդ պատճառով իրենք այլևս չեն կարող թույլ տալ, որ Դերբիշիրի անունը իրենց ամսագրի հետ կապ ունենա:
Դերբիշիրը աշխատանքից հեռացվել է այն բանի համար, որ ամսագրի հետ կապ չունեցող կայքում իր հոդվածի մեջ ռասիստական մտքեր է հայտնել: Այդ հոդվածը կրում է The Talk: Nonblack Version (Զրույց. տարբերակ սպիտակների համար) խորագիրը: Հոդվածում լրագրողը խորհուրդ է տալիս սպիտակամորթ դեռահասներին, թե ինչպես իրենց պահել սևամորթների ներկայությամբ կամ նրանց հետ շփվելիս: Օրինակ, ասվում է` սպիտակամորթներին պետք է խուսափել սևամորթների ընկերակցությունից: Հետո հավելում է, որ սևամորթների բանականությունը ավելի ցածր է, քան սպիտակամորթներինը:
Իր հարցազարույցներից մեկում լրագրողն ինքն իրեն ռասիստ և հոմոֆոբ է անվանել, չնայած նշել է, որ ինքը նրբանկատ է նման հարցերում:
Ջոն Դերբիշերը ԱՄՆ-ում բավականին ճանաչված լրագրող և գրող է, մի շարք գրքերի հեղինակ, իսկ մասնագիտությամբ մաթեմատիկոս է:










































