Մախաչկալայի «Անժի»-ի հետարքրքրությունների շրջանակում է հայտնվել նաև թուրքական «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ռուսական ակումբը կանի ամեն ինչ, որպեսզի գնի պորտուգալացու տրանսֆերը: «Անժի»-ի ղեկավարությունը պատրաստ է «Բեշիքթաշ»-ին տրանսֆերի համար վճարել 10 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո:
Կուարեժման ընթացիկ մրցաշրջանի ընթացքում խփել է 8 գնդակ և կատարել է նույնքան գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը թուրքական ակումբ է տեղափոխվել 2010 թ. «Ինտեր»-ից 6 մլն ֆունտի դիմաց:








































