Իտալական «Միլանի» ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի ղեկից կարող է հեռացնել Մասիմիլիանո Ալեգրիին:
Tuttosport-ի ներկայացմամբ` «ռոսոներիների» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին դժգոհ է ակումբի վերջին անհաջողություններից Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում:
Ալեգրին ակումբում մնալու միայն մեկ շանս ունի` հաղթել Ա Սերիայի ընթացիկ առաջնությունը:
Հիշեցնենք, որ վերջերս Ալեգրին երկարաձգեց իր պայմանագիրը «Միլանի» հետ մինչև 2014 թվականը:






































