Այսօր մեր հայրենակից` Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է լրագրողների հետ և քննարկել Կիևի «Դինամոյի» հետ խաղը դատող մրցավարների աշխատանքը:
«Իմ կարծիքով` մրցավարներն այսօր իրենց բարձունքում էին: Գլխավոր մրցավարը բարձր մակարդակ ցուցադրեց և բոլոր 90 րոպեների ընթացքում գերազանց վարեց հանդիպումը:
Հնարավոր է, որ այլ կարծիքներ հնչեն: Ամեն մարդ սեփական կարծիքն ունենալու և այն արտահայտելու իրավունք ունի: Ես ներկայացնում եմ իմ տեսակետը»,- նշել է Մխիթարյանը:







































