Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 32-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Արսենալ»-ի դեմ մրցավեճում պարտվելու դեպքում «քաղաքայիններ»-ը դուրս կմնան չեմպիոնության համար մղվող պայքարից:
«Եթե մենք պարտվենք «Արսենալ»-ին, իսկ «Յունայթեդ»-ը հաղթի «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ին, ապա չեմպիոնության համար մեր պայքարը ավարտված կհամարվի:
Եթե «կարմիր սատանաներ»-ը հաղթեն մրցաշրջանի մնացած հանդիպումները, ապա նրանք արժանիորեն կհռչակվեն չեմպիոն, սակայն դեռևս 7 հանդիպում առջևում է, և ամեն ինչ կարող է պատահել: Հավատում եմ, որ կարող ենք չեմպիոն դառնալ: Անհրաժեշտ է հաղթել մնացած հանդիպումներում, այդ թվում և մանչեսթերյան դերբիում: Կարծում եմ` նրանք դեռ կպարտվեն», – ասել է Մանչինին:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկության 31-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում «քաղաքայիններ»-ը «կարմիր սատանաներ»-ին զիջում են 5 միավորով:








































