Աֆղանստանում հատուկ գործողության հետևանքով ոչնչացվել են 11 թալիբներ, ևս 14–ը ձերբակալվել են:
Աֆղանստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ աֆղանական ազգային ոստիկանությունը՝ բանակի և ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի օգնությամբ, ութ գործողություններ է իրականացրել մի շարք շրջաններում:
Ուժայինների շրջանում զոհեր և վիրավորվածներ չկան:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին աֆղանական և միջազգային ուժերի համատեղ գործողության հետևանքով Աֆղանստանի արևմուտքում ոչնչացվել էր մոտ 30 թալիբ:







































