I-ditord կայքէջում քաղաքացիներն ահազանգերի քարտեզում ժամ առ ժամ տեղեկություններ են տեղադրում ընտրացուցակների անճշտությունների, ժամանակից շուտ քարոզչություն անելու մասին:
Ըստ գրառումներից մեկի`ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարյուրավոր տրակտորներ է բաժանում գյուղացիներին, ընդ որում՝ որպես քարոզչություն տեսահոլովակը տեղադրել է իր youtube.com կայքում: Քաղաքացիներն ահազանգում են ընտրացուցակներում անճշտությունների, ընտրակաշառքների և բարեգործության մասին: Գրառումներից մեկի համաձայն` Աջափնյակի ՀՀԿ շտաբում ձու են բաժանել, մեկ այլ շտաբում` կանանց տոնի առիթով բաժանվել են վարսահարդարիչներ և այլ միջոցներ:
Հիշեցնենք, որ պաշտոնական նախընտրական արշավը դեռ չի մեկնարկել, սակայն արդեն արձանագրվում են զանազան խախտումներ: Նկատենք նաև, որ նախընտրական քարոզչության ընթացքում չի թույլատրվում բարեգործություն իրականացնել:











































