ԱՄՆ-ում 77 տարեկան հասակում մահացել է չինացի գինական և այլախոհ Ֆան Լիչժին, ով առանցքային դեր է խաղացել 1989թ. Տիանանմենի հրապարկում տեղի ունեցած իրադարձություններում: Այս մասին հայտնել է Agence France-Pesse-ը:
Պրոֆեսոր Ֆան Լիչժին համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել շնորհիվ աստղաֆիզիկայի որոլրտում իր աշխատանքների: Երկար ժամանակ նա զբաղեցրել է Չինաստանի գիտա-տեխնիկական համալսարանի պռոռեկտորի պաշտոնը: Սակայն 1980-ական թթ, նա բացահայտորեն պաշտպանում է ուսանողների, ովքեր հանդես էին գալիս դեմոկրատական բարեփոխումների օգտին և այս ժամանակից ի վեր նա ծավալում է այլախոհական գործունեություն:
1987թ. պրոֆեսորին, ով ստացել էր «չինացի Սախարով» մականունը` իրավապաշտպանությունը և ակադեմիակն կարիերան համատեղելու համար. հանում են բոլոր պաշտոններից և հեռացնում են Չինաստանի Կոմունսիտական կուսակցությունից:
Ֆան Լիչժին համարվում է 1989թ. Տիանանմենի հրապարկում տեղի ունեցած ուսանողական ցույցի ոգեշնչողներից մեկը: Ցույցը դաժանորեն ճնշվում է, ընդ որում տարբեր տեղեկատվության համաձայն դրա հետևանքով մահացել են 200-ից մինչև մի քանի հազար ցուցարար:: ԱՅս իրադարձություններիվ հետո Ֆան Լիչժին փախնում է Պեկինի ամերիկյան դեսպանատան տարածք և թաքնվում է այնտեղ մոտ մեկ տարի: 1990թ. նրան հաջողվում է հեռանալ ԱՐևմուտք:
Վերջին տարիներին նա պրոֆեսորի պաշտոն էր զբաղեցնում Արիզոնյան համալսարանում:










































