Friday, 12 06 2026
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է

Ալեն Դելոնը այսօր կլինի Armenia Music Awards-ի հետ

«Արմենիա» երաժշտական 7-րդ մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի ոչ թե Կրեմլի դահլիճում (այս երեք ամիսների ընթացքում այն փակ է լինելու Կրեմլի դահլիճում Դյուսալիի կրկեսի հյուրախաղերի պատճառով), այլ «Ռոսիայում»: Մեզ հաջողվել է կապ հաստատել Armenia production ընկերության գլխավոր պրոդյուսեր, Եվա Ռիվասի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի հետ:

– Վալերի, ARMENIA MUSIC AWARDS 2012-ին հաշված ժամեր են մնացել, արդյոք դահլիճների տարբերությունից հիասթափություն չի՞ առաջացել, մանավանդ որ Կրեմլի դահլիճը միշտ առաջնային է համարվել:

– Իհարկե, ինչ-որ բան զգացվում է, սովորաբար հանդիսատեսի կողմից ավելի լավ էր ընդունվում Կրեմլի դահլիճը, բայց ընդհանուր առմամբ չնչին տարբերություն է, որը ո՛չ հեռուստադիտողը, ո՛չ հանդիսատեսը և ո՛չ էլ երգիչները չեն զգա: Կրեմլի դահլիճում Դյուսալիի կրկեսի հյուրախաղեր են իրականացվում, բացի այդ՝ «Ռոսիայում» հնարավորություններն ավելի մեծ են, ավելի լավ, և շոուն կստացվի շատ ավելի մեծ և գեղեցիկ:

– Այս տարի հրավիրել եք աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին, ինչպե՞ս համոզեցիք, և արդյոք սա՞ էր շոուի ամենասպասված և կարևոր մասերից մեկը:

– Իհարկե սա շոուի ամենասպասված մասերից մեկն է: Չէի ասի՝ համոզել ենք, մենք պրոֆեսիոնալ մոտեցմամբ դիմել ենք և ստացել ենք դրական պատասխան, ինչի համար շատ ուրախ ենք: Չնայած բոլոր ԶԼՄ-ներն անդրադառնում են առողջական խնդիրներին, բայց նա գալիս է և ապրիլի 7-ին կլինի մեզ մոտ:

– Սպասված անակնկալները կանանց տոնին կառնչվե՞ն:

– Շատ գեղեցիկ շոու է լինելու բոլոր մայրերի, քույրերի, կանանց համար, և անակնկալը հենց անակնկալ է կոչվում, որ դրա մասին չիմանան: Եկեք սպասենք ապրիլի 7-ին, որին շատ քիչ ժամանակ է մնացել, և ամեն ինչի ականատեսը կլինենք:

– Վալերի, նախորդ տարի «Տաշիր» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Կրեմլի դահլիճում` «Արմենիա» մրցանակաբաշխությունից, մեկ ամիս առաջ էլ «Ռոսիա» դահլիճում նույն ընկերությունը միջոցառում կազմակերպեց:

– Մեկ ամիս առաջ եղել է միջոցառում Armenian Comedy Awards-2012-ը, որը «Տաշիր» ընկերության հետ ոչ մի ընդհանուր բան չի ունեցել: Սա կազմակերպել էին Ջավախքի որդիները: Մարդիկ, ովքեր նախորդ տարի ներկայանում էին և ասում, որ իրենք Տաշիրի պրոդյուսերներն են, իրենք էին կազմակերպիչները և, ըստ էության, ոչ մի կապ չունեն հիմա Տաշիրի հետ:

– Հնարավո՞ր է բնակարանաբաշխությունից հետո նրանց աստղը խամրեց:

– Երևի, թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի ես չեմ մեկնաբանել: Ձեզ տված հարցազրույցի ժամանակ ես իմ կարծիքը հայտնեցի, որ սա ինձ համար փակված հարց է, փակված գիրք, որը ինձ համար ընդհանրապես հետաքրքիր չէր: Երբ ես կարդացի այդ գիրքը, պարզվեց անհետաքրքիր գիրք էր, որի սյուժեն հիմա չեմ ուզում հիշել:

– Դուք նախորդ զրույցներում նշում էիք, որ հնարավոր է տարբեր երկրների հայ աստղերի հավաքեք: Այս ծրագիրն իրականացման ո՞ր փուլում է:

– Այդ բանաձևը փորձում ենք կյանքի կոչել այս տարի, մեզ մոտ կլինեն տարբեր երգիչ-երգչուհիներ տարբեր երկրներից, և ցավոք սրտի, շատ չի նրանց քանակը, մենք ունենք նախնական պայմանավորվածություն, և ես հուսով եմ, որ այդ ֆորմատը կփորձենք մյուս տարի լիովին իրականացնել, երբ երգիչների մեծամասնությունը կկազմեն մեր հայ երգիչները տարբեր երկրներից, որոնք բնակվում են ԱՄՆ-ում, Լոնդոնում, Գերմանիայում, և մեկ անգամ ևս կշեշտենք այդ մասին և կընդգրկենք տաղանդավոր հայ երգիչ-երգչուհիների:

– Այս տարի Եվա Ռիվասը այդպես էլ չգնաց «Եվրատեսիլ», մյուս տարի հնարավո՞ր է «Եվրատեսիլ» ուղարկեք:

– Եվա Ռիվասը Armenia production-ի հետ աշխատում է պայմանագրով մինչև 2015 թվականը: Կգնա՞ նա «Եվրատեսիլ» հաջորդ տարի, թե՞ ոչ` դա ցույց կտա ժամանակը, որովհետև դա պայմանավորած է մի քանի հանգամանքներով, ոչ միայն ցանկությունից, կան տարբեր հարցեր, որոնց պատասխանը և լուծումը կբերի այն արդյունքին՝ կգնա՞, թե՞ չի գնա ինքը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Եվա Ռիվասը այս տարի պետք է գնար, դա ընդամենը խոսակցություն էր, և մենք երբևէ չենք ասել, որ նա պետք է գնա: Ասել ենք, որ եղել է ցանկություն, և այդ ցանկությամբ մենք շարժվել ենք, ոչ ավելին:

– Ռուսաստանում ծագումով հայ մեծահարուստները շատ են,  արդյոք մասնակցելո՞ւ են մրցանակաբաշխությանը, և արդյոք իրենք իրենց աջակցությունը հայտնե՞լ են:

– Գիտեմ, որ հանդիսատեսների ցանկում նրանք կան, իսկ ինչ վերաբերում է աջակցելուն, դա ոչ այնքան աջակցել է, որքան փոխշահավետ առաջարկ: Մենք առաջարկում ենք հովանավորին, և եթե նրա համար որևէ հետաքրքիր բան կա այդ առաջարկի մեջ` նա մասնակցում է, եթե չկա` չի մասնակցում: Զուտ հայրենասիրական բարձր զգացմունքներից, որ դա պետք է, մշակույթ է, պետք է պրոպագանդա անել, ցավոք սրտի, այդ ամեն ինչը չկա, եթե մենք փորձենք իրենց մեջ գտնել որևէ մեկին, որին ես կարող էի համեմատել Մանթաշովի հետ, որը հայրենասիրական զգացմունքներից ելնելով օգնել և զարգացրել է հայկական մշակույթ, ես նման մարդկանց այսօր չեմ տեսնում:

– Սակայն բնակարան նվիրելուց պակաս շռայլ չէին…

– Բնակարան նվիրելը ես չեմ կարող կոչել ճիշտ հայկական մշակույթի պրոպագանդա, դրա համար չեմ էլ ուզենա մեկնաբանել, և թե հիմա նրանք սա ինչպես են մեկնաբանում` դա իրենց անձնական գործն է և ինձ հետաքրքիր չէ:

– Ծագումով հայ երգիչները շոու բիզնեսին ի՞նչ դերակատարություն կունենան:

– Այո, կլինեն, բայց ես չէի ուզենա ծրագիրը ասել, բայց ծագումով հայ երգչուհի Իրինա Ալեգրովան կլինի, որը շատ մեծ հանգամանք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում