Ֆրանսիական ռոք երաժշտության աստղ Ջոնի Հոլիդեյը ավարտում է համաշխարհային շրջագայության վերջին նախապատրաստական միջոցառումները: Շրջագայության շրջանակներում երգիչը 57 համերգ է տալու: Շրջագայության հիմնական ծրագրի համար երգիչը 25 երգ է ընտրել: Թե դրանք, որ երգերն են` առայժմ գաղտնի է պահվում:
Հայրենիքում՝ Ֆրանսիայում, երգիչը մեծ հեղինակություն է վայելում: Նրա երկրպագուների թվին է պատկանում նաև Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, որը Սենատի պատգամավոր եղած տարիներին գլխավորում էր երգչի ֆան-ակումբը:
Ջոնի Հոլիդեյը նաև խաղում է թատրոնում և կինոյում: Նա նկարահանվել է 36 ֆիլմերում:
Հոլիդեյը թողարկել է ավելի քան 100 հավաքածուներ, որոնցից գրեթե 70-ը ստացել են «ոսկե» կամ «պլատինե» կարգավիճակ: Նրա ներկայիս շրջագայությունը կդառնա 181-րդը: Համերգների տոմսերի մեծ մասն արդեն վաճառված է: Ֆրանսիայում վեց հազարանոց դահլիճի տոմսերը վաճառվել են ընդամենը մեկ ժամվա ընթացքում:
Նշենք, որ համաշխարհային շրջագայությունը կսկսվի ապրիլի 16-ից:












































