Միլանի «Ինտեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Մորատիի այն պնդմանը, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր»-ի բոլոր անհաջողությունների մեղավորն ինքն է:
«Ես պատասխանատու չեմ Մորատիի առջև: Նա պնդում է, որ ես եմ ակումբի ներսում քայքայել ընդանուր մթնոլորտը, սակայն ես ղեկավարել եմ ակումբը նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ հիմա ապրիլ ամիսն է:
Կարծում եմ, որ նա ուղղակի ցանկանում է ինչ-որ արդարացում գտնել ակումբի նման ելույթներին, սակայն ես չեմ պատրաստվում ինձ վրա վերցնել նման պատասխանատվություն: Հիշեցնեմ, որ իմ ղեկավարությամբ ակումբն անցկացրել է 3 հանդիպում: Մորատին անհամբեր է: Նա իր թիմին զրկում է հաջողության հասնելու հնարավորությունից 10 բալանոց սանդղակով ես նրան 1 բալ կգնահատեի համբերության համար», – ասել է Գասպերինին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում «Ինտեր»-ը գլխավորել են 3 տարբեր մարզիչներ: Ներկայումս թիմը գլխավորում է Անդրեա Ստրամաչիոնին:





































