Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այսօր դարձյալ մեկնում է Կուբա՝ ռադիոթերապիայի հերթական կուրս ստանալու համար: Ինչպես հաղորդում է Vesti-ն, ինքը՝ Չավեսը պետական հեռուստատեսության եթերում հայտնել է, որ Հավանայում «կշարունակի պայքարը առողջության և կյանքի համար»:
Բացի այդ, Չավեսը հերքել է սոցիալական ցանցերում տարածված այն լուրերը, որ ինքը հետազոտման համար պատրաստվում է մեկնել Բրազիլիա:
Օրերս հաղորդվում էր, որ Կուբայում հերթական ճառագայթման կուրսից հետո Չավեսի մոտ բարդություններ են առաջացել:
Երեկ «Հզոր» տաճարում տեղի ունեցած պատարագի արարողությանը Չավեսն աղոթել է և Աստծուց խնդրել իրեն երկար կյանք պարգևել, որպեսզի կարողանա իրականացնել իր բոլոր ծրագրերը՝ հանուն երկրի բարօրության:











































