Ապրիլի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարին և շրջվել:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը՝ 54-ամյա Արայիկ Մարգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:









































